Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Մարտ 16,2017 20:12

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ մարտի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով
դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Վայքի,  Եղեգնաձորի, Սևանի, Մարալիկի, Դիլիջանի, Արթիկի, Ճամբարակի,
Նաիրիի, Լոռու, Ստեփանավանի, Գավառի,  Մարտունու, Սպիտակի, Հրազդանի,
Ապարանի, Թալինի, Աշոցքի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Տավուշի
ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031