Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսին

Մարտ 17,2017 19:07

Մարտի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, նույն դեսպանատան Պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Բրյուս Մրֆիին և պաշտպանության ոլորտում համագործակցության պատասխանատու, մայոր Դոն Հարփերին:

Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ դեսպանն ասաց.
– ԱՄՆ դեսպանատունը հպարտ է նախարարության հետ ունեցած իր տևական սերտ համագործակցության համար, և մենք կշարունակենք հարկ եղած դեպքում պատրաստակամորեն աջակից լինել նախարարությանը: Այս տարի մենք տոնում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակը, և նախարարության ու դեսպանության միջև նման արդյունավետ ու հաջող գործընկերությունների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք այսքան շատ ձեռքբերումներ ունենալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ամերիկյան համագործակցության խորացումն արտակարգ իրավիճակների, բնակչության պատրաստվածության և դիմակայունության ոլորտներում, ինչպես նաև՝ համատեղ վարժանքների միջոցով տարածաշրջանային համագործակցության ակտիվացումը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգի հետ գործընկերության շրջանակներում:

Քննարկվեց նաև վերապատրաստման և ուսուցման միջոցով ամերիկյան փորձի ներդրման հնարավորությունը վտանգավոր նյութերի հետ աշխատանքում, հրդեհների դեմ պայքարի, փրկարարական աշխատանքների իրականացման և բուժպատրաստության բնագավառում: Յուրաքանչյուր դասընթաց ամփոփվելու է ավարտական վարժանքով:

ՀՀ ԱԻ նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031