Լրահոս
Օրվա լրահոսը

The Culture Trip-ը  հայերին ներառել է աշխարհի 10 հնագույն ազգերի շարքում

Մարտ 27,2017 13:45

The Culture Trip ամսագիրը Հայաստանը և հայերին ներառել է աշխարհի հնագույն երկրների և ազգերի տասնյակում:

«Ինչպես և հրեաները, հայ ժողովուրդը հայտնի է իր մեծ սփյուռքով: Հայերը այդ տարածքում բնակվում են արդեն շուրջ 2600 տարի, իսկ հայերի մասին առաջին հիշատակումները հանդիպում են մ.թ.ա. 6-րդ դարում: Հայաստանի մայրաքաղաք Երևանը հիմնադրվել է մ.թ.ա.  782 թվականին: Հայերը նաև առաջինն էին, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունել են որպես պետական կրոն, և երկիրն այսօր խստորեն հակված է մնում   Հայկական առաքելական եկեղեցուն»,-գրում է The Culture Trip-ը:

Կայքը նաև գրում է, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել:

Հայաստանից բացի, աշխարհի ամենահին ազգերի ու երկրների շարքում են հայտնվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031