Լրահոս
Օրվա լրահոսը

Բադմինտոնի «Li Ning Israel Youth 2017» միջազգային մրցաշարից մեր պատվիրակները Երևան են վերադառնում 2 մրցանակով 

Մարտ 27,2017 15:05

Մարտի 23-25-ը Իսրայելի Ռիշոն Լե Ցիոն քաղաքում կայացել է բադմինտոնի “Li Ning Israel Youth 2017” միջազգային մրցաշարի 8-րդ խաղարկությունը` մինչև 11, 13 և 15 տարեկանների համար:

Ստուգատեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Էլեն Տիրատուրյանը մինչև 13 տարեկանների (Մ13), Գայանե Մամաջանյանը և Սվետլանա Բոյաջյանը մինչև 15 տարեկանների (Մ15) խմբերում:

Աղջիկների զուգախաղում Գայանե Մամաջանյան-Սվետլանա Բոյաջյան զույգը,  կիսաեզրափակչում զիջելով բելառուսա-իսրայելական Հելի Նեյման-Վերոնիկա Տարուսավա զույգին, բավարարվել է բրոնզե մեդալով:

Խառը զուգախաղի եզրափակչում Գայանե Մամաջանյանը հանդես է եկել Անգլիայի ներկայացուցիչ Տոբի Դիլնգհամի հետ: Նրանք մրցել են Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Պրոկոպովիչ-Արտյոմ Նոսով զույգի հետ, որին զիջելով 21:17 և 21:8 հաշվով, արժանացել են արծաթե մեդալների:

Նշենք, որ մարզուհիները մրցաշարին ներկայացել են մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031