Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը այս տարեսկզբին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 12 հազար 100 մարդով. «Ժողովուրդ»

Մարտ 28,2017 12:47

Հայաստանում մշտական բնակչության եւ ծնելիության նվագման միտումները շարունակվել են նաեւ նախորդ տարվա ընթացքում։ Շարունակվել է նաեւ մահացության ցուցանիշի աճը։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 500 մարդ, որից քաղաքային բնակչությունը՝ 1 մլն 901 հազար 700 մարդ, գյուղականը՝ 1 մլն 84 հազար 800։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը այս տարեսկզբին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.4 տոկոսով կամ 12 հազար 100 մարդով։

Ի դեպ, մշտական բնակչության թվաքանակի նվազում արձանագրվել է ՀՀ բոլոր քաղաքներում եւ գյուղերում։ Իսկ ահա մայրաքաղաք Երեւանում հակառակ պատկերն է. Երեւանում բնակչության թվաքանակը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 73 հազար 700, մինչդեռ այս տարվա նույն ժամանակաշրջանում այդ թիվը դարձել է 1 մլն 75 հազար 900։

Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում, ինչի արդյունքում մարզերի բնակիչները տեղափոխվում են մայրաքաղաք Երեւան, որտեղ էլ բնակություն են հաստատում։ Իսկ ահա Երեւանի բեռնաթափման ծրագիրն այդպես էլ գործադիրի կողմից իրականություն չի դառնում։ Մինչդեռ կառավարությունը պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ պետք է իրականացներ հանրապետության մյուս տարածքներում՝ բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում։ Ավելին՝ պետական աջակցության տարբեր ձեւերի կիրառմամբ՝ կառավարությունը պետք է նպաստեր համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը, իսկ սահմանամերձ եւ սոցիալապես խոցելի համայնքների համար պետք է իրականացնի հատուկ օժանդակության ծրագրեր:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031