Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը ձայնագրությունների հրապարակման համար մեղադրեց հասարակական կառույցներին. «Հայկական ժամանակ»

Մարտ 30,2017 11:38

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր եւ Շիրակի մարզում ՀՀԿ-ի շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը անդրադառնալով դպրոցի տնօրեններին ընտրապայքարում ներգրավելու իրողությանն ու հրապարակված ձայնագրություններին՝ ասաց, թե յուրաքանչյուր քաղաքացի ազատ է աշխատանքային ժամից դուրս զբաղվելու քարոզչությամբ, եւ դա նրա իրավունքն է։ Իսկ այդ ձայնագրությունների հրապարակման համար նա անգամ մեղադրեց հասարակական կառույցներին, թե նրանք դպրոցների ՀՀԿ-ական տնօրենների վրա ճնշում են գործադրում։

«Իսկ եթե նա կուսակցական է, ապա դա նրա պարտականությունն է եւ որեւէ մեկը եթե փորձում է նենգափոխել, ճնշում գործադրել, հանրային կարծիք ձեւավորել նրա շուրջը, այդպիսով շատ վտանգավոր եւ անընդունելի քայլ է անում։ Եվ եթե որեւէ մեկը կապացուցի, որ այդ տնօրենն իր աշխատանքային ռեսուրսն է օգտագործել այդ գործում, դա կարող է դառնալ առանձին դեպք եւ առանձին քննարկման առարկա։ Բայց այն, որ համատարած կազմակերպված փորձեր են արվում ճնշում գործադրելու պետական համակարգում աշխատող ՀՀԿ-ականի վրա, ակնհայտ է։ Որեւէ կազմակերպություն իրավունք չունի միակողմանի, տենդենցիոզ բնույթի դիրքորոշում արտահայտել։ Ես չգիտեմ, դա ՀԿ է, թե ընդդիմության քարոզչական խնդիր է լուծում»,- ասում էր Սամվել Նիկոյանը։

Իսկ ինչ վերաբերում է քվեարկության օրվա նշանակման հակասահմանադրականությանը, ապա Նիկոյանի խոսքերով՝ իրենց մասնագետներն արդեն դրա վերաբերյալ «սպառիչ ու բավարար բացատրություններ» տվել են։ «Բայց եթե դա նորից է դառնում քննարկման առարկա, ուրեմն միտումնավոր մոտեցում է դրսեւորվում»,- ասաց նա։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031