Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ խորհրդարանական ընտրություններին

Ապրիլ 03,2017 12:17

2017 թվականի ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում էին. Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար, Արպատ Ավանեսյանը՝ «Հայրենիք» խմբակցություն, Արմեն Սարգսյանը՝ «Դաշնակցություն» խմբակցություն, Վարդգես Բաղրյանը՝ «Ժողովրդավարություն» խմբակցություն, Էդուարդ Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցություն և ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

Արցախի պատվիրակությունը օրվա ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի, Արարատի և Կոտայքի մարզերի 15-ից ավելի ընտրատեղամասերում:

Արցախի Հանրապետության

ԱԺ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930