Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են Լոռու մարզում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները

Ապրիլ 03,2017 15:48

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Ազգային ժողով անցնելու նվազագույն շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ՝ «Ելք», «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքները, Հայաստանի Հանրապետական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում, տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից նախնական տվյալներով ամենաշատ ձայներ ստացել են  իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուները: Պատկերն այսպիսին է՝

«Ելք»  դաշինք

Էդմոն Մարուքյան – 6.123 քվե

Հրանտ Այվազյան – 893 քվե

Աշոտ Աթյան – 590 քվե

«Ծառուկյան» դաշինք

Վանիկ Ասատրյան – 8147 քվե

Էդիկ Կարախանյան – 1848 քվե

Արթուր Դալլաքյան – 2507 քվե

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Կարեն Կարապետյան – 44.255 քվե

Վահրամ Բաղդասարյան – 17.637 քվե

Արկադի Համբարձումյան – 16.407 քվե

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն

Մարտուն Մաթեւոսյան – 1881 քվե

Զոհրաբ Թորոսյան – 598 քվե

Գայանե Նավասարդյան – 584 քվե

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Լոռու մարզում «Ելք»  դաշինքը հավաքել է ձայների 8.56 %-ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 18.54 %-ը, ՀՀԿ-ն՝ 62.21 %-ը, իսկ ՀՅԴ-ն հավաքել է քվեների 4,03 %-ը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930