Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնների թեկնածուները

Ապրիլ 06,2017 20:22

Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. մարտի 24-ից ապրիլի 6-ը դիմել են հետևյալ անձինք`

Նարա Սուրենի Շլեպչյանը՝ ծնված 1935թ.,

Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանը՝ ծնված 1947թ.,

Նելլի Դավթի Չերչինյանը՝ ծնված 1977թ.,

Իրինա Վոլոդյայի Բարսեղյանը՝ ծնված 1968թ.,

Լիաննա Ռազմիկի Այվազյանը՝ ծնված 1955թ.:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930