Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազենային կրակոցի հետքեր` Բջնի ամրոցի մետաղյա դարպասի վրա (Ֆոտոշարք)

Ապրիլ 08,2017 12:53

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանները, սահմանված ժամանակացույցի համաձայն, հուշարձանների տարածքներ կատարած շրջայցերի ընթացքում իրավախախտման երկու դեպք են արձանագրել: Մասնավորապես` հրազենային կրակոցի հետքեր են հայտնաբերվել Բջնի (պետ.ցուցիչ` 6.19.1) ամրոցի 2016թ.-ին տեղադրված մետաղյա դարպասի կենտրոնական հատվածում: Կրակոցը եղել է մոտ տարածությունից:

Մեղրաձոր համայնքից 2 կմ հարավ-արևելք գտնվող Ամրոցի (պետ.ցուցիչ`6.45.1) Ք. ա. II-I հազարամյակներով թվագրվող ենթահուշարձան դամբարանադաշտի տարածքում էլ (պետ.ցուցիչ` 6.45.1.1, «Գոգոլի քարեր» վայրում) արձանագրվել է երկու դամբարանների բացում` ենթադրաբար գանձախուզության նպատակով: Մարզային ծառայության պատասխանատուները տեղազննություն են իրականացրել, իրավախախտման մասին ահազանգել համայնքի ղեկավարին, հենակետային ոստիկանին:

Մարզային ծառայության աշխատակիցները շրջայց են կատարել նաև Բջնիի Սբ. Գևորգ (պետ. ցուցիչ` 6.19.9) եկեղեցու տարածք, գնահատել հուշարձանների պահպանվածության վիճակը: Պարզվել է, որ Սուրբ Գևորգ բազիլիկ եկեղեցու արևմտյան պատի շարունակական քարաթափումից վերջերս փշրվել է պատին ագուցված խաչքարը: Կառուցված լինելով կոպտատաշ քարերով և կրաշաղախով` խարխլված տանիքից թափանցող անձրևաջրերն ամբողջովին քայքայել են կառույցի հենապատերը: Հյուսիսային պատը 2/3 մասով հողի մեջ է և մշտապես խոնավ, իսկ արևելյան և արևմտյան արդեն թեքված պատերի անկյուններում առկա են մեծացող ճաքեր:

Եկեղեցին ներառված է մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցանկում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930