Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնալով պայմանները ավելի լավանում են». Գալուստ Սահակյանը՝ ԱԺ մտնող ընդդիմության մասին

Ապրիլ 10,2017 14:58

«Հին խորհրդարանից շատ պատգամավորներ այս անգամ չեն լինի՝ մոտ 30-ից ավելի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին՝ որակյալ խորհրդարան ունենալո՞ւ ենք՝ նա պատասխանեց. «Մեր խորհրդարանները միշտ էլ որակյալ են եղել, որովհետեւ մենք նոր կազմավորվող պետություն ենք եւ գնալով խորհրդարանի աշխատանքն ավելի պարզ է դառնում եւ շիտակ: Առավել եւս՝ այս ընտրությունները եւ այս բոլոր միջադեպերը հենց վկայում են դա: Դուք պատկերացրեք 10 տարի առաջ քաղաքական ուժերը ոտքի էին կանգնել եւ ուզում էին գալ խորհրդարան՝ ինչքա՜ն դժվար էր, ինչքան պայքարն ուրիշ էր, ինչքան էսպես մոմենտներ կային, րոպեներ կային, որ անհասկանալի էր եւ մեզ, եւ ժողովրդին: Այնպես որ՝ գնալով պայմանները ավելի լավանում են»:

Հարցին՝ ձեր հիմնական ընդդիմախոսներից ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» չեն լինի այս ԱԺ-ում, տխուր չի՞ լինի մի տեսակ առանց նրանց՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ, ես այն քաղաքական գործիչն եմ, որ երբեք ընդդիմադիր մարդ չունեմ, որովհետեւ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ քաղաքական մեր կուսակցության, բոլորի հետ իմ հարաբերությունները լուրջ մարդկային հարաբերություններ են»:

Մեր հարցին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ համակենտրոնացման ճամբարի ընտրություններ էին սրանք, ոչ թե նորմալ ընտրություններ, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Դե բնականաբար, մենք պիտի մարդիկ ունենանք, որոնք ինչ-որ մի բան պիտի գտնեն խոսան: Իհարկե, այդ մարդիկ էլ երեւի անհրաժեշտ են, որովհետեւ ավելի լավերը երեւալու համար պիտի լինեն նաեւ էդպիսի մարդիկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930