Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆոտոնկարիչ Տատիանա Լատանսկա. «Դեռ չեմ հասցրել ֆիքսել Արևի երկիր համարվող Հայաստանի արևը»

Ապրիլ 26,2017 17:10

«Alive sun» ֆոտոնախագծի հեղինակ Տատյանա Լատանսկան ապրիլի 23-ին վարպետության դաս անցկացրեց Loft ինքնազարգացման կենտրոնում:

Տատիանա Լատանսկան ճամփորդ- ֆոտոնկարիչ է, որը երբեք չի մտածել այս ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու մասին, բայց ճակատագիրը նրան հենց այս ուղով տարավ և այսօր բազմաթիվ երկրներ շրջագայած լուսանկարիչը հյուրընկալվել էր Loft ինքնազարգացման կենտրոնում` սեփական փորձով կիսվելու համար.«Երբեք չեմ մտածել, որ արվեստի մարդ կդառնամ, այլ կերպ ասած` «творческая личность»: Մանկուց տարբեր խմբակների եմ հաճախել ( պարի, նկարչության), բայց 2-3 պարապմունք հետո ինձ հորդորում էին, որ այլևս չհաճախեմ` ասելով, որ դա իմը չէ: Միակ բանը, որ ինձ մոտ լավ էր ստացվում` սովորելն էր և ինձ շրջապատում որպես խելացի Տատյանա էին ճանաչում: Արվեստ տանող ցանկացած ճանապարհ ինձ անհաս էր թվում: Սակայն որոշ ժամանակ հետո ես ինձ համար բացահայտեցի մի պարզ ճշմարտություն` յուրաքանչյուրիս մեջ էլ տաղանդ կա, պարզապես կարիք կա արթնացնելու: Ինչպես ֆոտոնկարչության այնպես էլ ինքներս մեր մեջ պիտի գտնենք այդ անտեսանելի տաղանդը»:

Տատյանա Լատանսկան կարևորեց ոչ միայն գիտելիքները, այլ նաև այդ ամենը գործնականորեն կիրառելը և ներկաներին խորհուրդ տվեց դիմել ամենակարևոր և միևնույն ժամանակ ամենահեշտ միջոցին.«Ես լավ եմ հիշում, որ իմ հոգեբանության դասախոսի հանձնարարությունը առաջին հայացքից զարմանալի թվաց ինձ, բայց հետո հասկացա, որ էական նշանակություն ունեցավ հենց այդ տարօրինակ առաջադրանքի կատարելը. պետք էր մեկ շաբաթվա մեջ անծանոթ մարդկանց հաճոյախոսություններ անել և արդյունքում հասկանալ, թե ինչ կերպ ես դու ընկալում դիմացինին»:

«Alive Sun» նախագծի հեղինակը շատ գեղեցիկ կերպով է ներկայացնում Արևի դերը մեր կյանքում դրանով իսկ բացատրելով ֆոտոնախագծի բուն նշանակությունը. «Երբ հասկացա, որ արևը կարելի է լուսանկարել ոչ միայն մայրամուտին, այլև օրվա տարբեր ժամերի, սկսեցի ուսումնասիրել այն և փորձել ներկայացնել տարբեր ռակուրսներից: Արևը սիրո, ջերմության խորհրդանիշն է և մենք բոլորս ապրում ենք հենց այդ Արևի տակ»:

Նկարչուհու ֆոտոխցիկը դեռ չի հասցրել ֆիքսել Արևի երկիր համարվող Հայաստանի արևը, բայց հույս հայտնեց, որ օրերից մի օր իր լուսանկարների կողքին կհայտնվի մեր արևը, որը կհիշեցնի ոչ միայն դեպի Հայաստան նրա շրջագայությունը, այլև այս գեղեցիկ ու հետաքրքիր հանդիպումը:

Լիլիանա ՕՍԻՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930