Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը՝ «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման մասին. «Կառույց է, որը որ նշանակություն ունի աշխարհում». «Ժողովուրդ»

Մայիս 03,2017 11:11

Վազգեն Մանուկյան. ՀՀ հանրային խորհրդի նախագահ

– Պարոն Մանուկյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հանդիպումը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ։

– Ուզեցել են հանդիպել, եկել են հանդիպել ենք, ինչն է պրոբլեմը, իրենց ուղեկցող սփյուռքահայերից մեկը զանգեց, խնդրեց, որ հանդիպենք, հանդիպեցի, ոչ մի պրոբլեմ չկա այդտեղ։

– Հայաստանում ոչ միանշանակ վերաբերմունք կա այդ կազմակերպության

նկատմամբ։ Դա չի՞ մտահոգել Ձեզ։

– Ես գիտեմ, բայց ինձ համար դա նշանակություն չունի։ Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում։

Այդ կազմակերպությունը շատ փակ, գաղտնի եւ խորհրդավոր կազմակերպություն է…

– Ցանկացած ժողովրդի մեջ մի ինչ-որ հատված կա գավառական, որը ուրիշ ձեւով է նայում այդ բաներին, պետք չէ հարմարվել իրենց։ Կառույց է, որը որ նշանակություն ունի աշխարհում, եւ եթե իրենք ուզում են հանդիպել, բնական է, որ պետք է հանդիպել, եւ ցանկացած կառույցի հետ որ խոսում ես, պետք է քո պետական, ազգային հարցերը փորձես առաջ տանել։

Վահան ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031