Լրահոս
Օրվա լրահոսը

Կան վիճելի հարցեր՝ կդիմեն իրավապահներին. Վահրամ Բաղդասարյանը՝ «Ծառուկյան» դաշինքում խնդիրների մասին

Մայիս 05,2017 14:05

Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքում ստեղծված խնդիրներին՝ ինքնաբացարկի դիմումների հետ կապված, ասաց, որ եթե ԲՀԿ-ում իրենց խնդիրները չկարողանան լուծել, դրանով կզբաղվեն իրավապահները:

Նա ասաց, որ բնականաբար, երբ որեւէ հարց է առաջանում մեղավորներ են ուզում փնտրել եւ բնական է, որ թիրախում պետք է հայտնվի իշխանությունը՝ ՀՀԿ-ն. «Մենք չենք խառնվում որեւէ քաղաքական ուժի, որեւէ կուսակցության ներքին հարցերին: Համբերեք եւս մի քանի օր, իրենք իրենց հարցերը կպարզաբանեն, եթե իրենք ինքնուրույն չեն կարող պարզաբանել, դրանով կզբաղվեն իրավապահները»:

Լրագրողները խնդրեցին հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ դրանով կզբաղվեն իրավապահները՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե կլինեն խնդիրներ, որ տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները կդիմեն իրավապահ մարմիններին՝ պարզաբանումների համար, որովհետեւ այնտեղ կան վիճելի հարցեր, մի մասը պնդում է, որ իրենք չեն գրել, մյուս մասը պնդում է, որ դիմումներ կան…եթե նման վիճելի հարցեր են լինում, բնականաբար, դրանք ճշտում են իրավապահ մարմինները: Իսկ թե իրենք կդիմեն, թե չեն դիմի՝ հարցրեք իրենց: Դա իրենց ներքին հարցերն են»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ վերջին ճեպազրույցում խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ ասել էր, որ դա Շռեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջեւ պայքար է: Մենք հետաքրքրվեցինք՝ նմանություն տեսնո՞ւմ է, համաձա՞յն է այդ համեմատության հետ: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այ, եթե հայտարարություն անողը՝ իրենց քաղաքական ուժը մասնակցություն ունենար այդտեղ, ես կմեկնաբանեի: Բայց եթե նրանք իրենց ռեսուրսները արդեն գնահատել են եւ չեն մասնակցում ընտրություններին, ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանելու նման քաղաքական ուժի ներկայացուցչի ասածները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031