Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու թեկնածուներից քաղաքացիները հետաքրքրվել են՝ բա փող չե՞ն տալու

Մայիս 05,2017 14:48

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանի գնահատմամբ, իրենք հաջողված քարոզարշավ են անցկացնում: Այսօր «Փաստարկ» ակումբում նա կարծիք հայտնեց, որ քարոզարշավի բացասական կողմը բանավեճերի բացակայությունն է, ՀՀԿ-ն մերժում է բանավեճերը. «Վարչական ռեսուրսի օգտագործման մշակույթ է ձևավորված ՀՀԿ-ի կողմից, և ներկայումս գործող քաղաքապետի քարոզարշավի համար են օգտագործվում վարչական ռեսուրսները»:

Տիգրան Ավինյանի տվյալներով, արդեն ընտրակաշառքի լուրեր կան, այս անգամ շեմն իջել է հինգ հազար դրամի. «Ընտրակաշառքի գործընթացին ժողովուրդը մասսայական մասնակցում է: Դեռևս ոչ մեկը չի հայտարարել, որ ընտրակաշառք է վերցրել, բայց մերժել այդ փաստը և ասել, որ նման բան չկա, դա նշանակի լուսնից ընկած լինել»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրին՝ Տիգրան Ավինյանը նկատեց, որ շատ ծրագրեր չեն իրականացվում, քանի որ քաղաքապետի աշխատակիցներն ունեն բիզնես շահեր: Մենք մատնանշել ենք այն հիմնախնդիրները, որոնք ունեն լուծվելու հնարավորություն, իրատեսական են և ֆինանսական հստակ հաշվարկ կա»:

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Էդուարդ Աղաջանյանն էլ պատմեց, որ
բակային հանդիպումների ժամանակ արձանագրել են, որ քաղաքացիները գումար են ակնկալում, իրենցից նույնիսկ հարցրել են՝ բա փող չե՞ք տալիս.

«Բոլոր ընտրատեղամասերում ունենալու ենք վստահված անձ, լինելու են դիտորդներ և այդ առումով ինքնաբավ ենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031