Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն արջի երկու քոթոթ են գտել

Մայիս 05,2017 15:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի տեսուչների կողմից գետի ափին, արջի երկու քոթոթ է հայտնաբերվել: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետը դիմել է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» տնօրինությանը՝ քոթոթներին փրկելու համար միջոցներ ձեռնարկելու առաջարկով:

Հիմնադրամն անմիջապես արձագանքել է և ՀՀ Լոռու մարզից քոթոթներին տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի, որի նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում քոթոթները կանցնեն բուժզննում, այնուհետև կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել