Լրահոս
Օրվա լրահոսը

«30 մլրդ դրամով կավելացնենք Երեւանի բյուջեն». Փաշինյանը մանրամասնեց, թե ինչպես են վճարելու 15 000-ները (Տեսանյութ)

Մայիս 09,2017 16:42

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ այսօր «Հաղթանակ» զբոսայգի այցելեցին նաեւ «ԵԼՔ» դաշինքից ընտրված պատգամավորներն ու դաշինքի անդամները՝ ծաղկեպսակ դնելով անմար կրակի առաջ: «Մեր «ֆեյսբուքյան» կողմնակիցներին խնդրում եմ անհեթեթ մեկնաբանություններ չանել»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրակաշառքից հրաժարված քաղաքացիներին 15 000 դրամ տալու «ԵԼՔ»-ի առաջարկին, որը սոցցանցերում դաշինքի որոշ կողմնակիցներ «անհեթեթ» էին որակել, ասաց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ողջունածները կարծում են, որ 15 000 դրամը «ընտրակաշառքային գերության» մեջ գտնվող քաղաքացիներին տրվող փրկագին է:

Թե որտեղից է դաշինքը գտնելու այդ գումարները, Փաշինյանի հավաստմամբ՝ քաղաքային իշխանության գլուխ գալու դեպքում դաշինքը մտադիր է 30 միլիարդ դրամով ավելացնել Երեւանի բյուջեն: Ընդ որում, ըստ «ԵԼՔ»-ի հաշվարկների, 15 միլիարդ դրամ միայն կազմում է չվճարվող գույքահարկերի չափը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031