Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը «Ծառուկյան» դաշինքին առաջարկ է անում (Տեսանյութ)

Մայիս 09,2017 17:02

«ԵԼՔ» դաշինքի նորընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք «ԵԼՔ»-ը մտադի՞ր է խորհրդարանում դաշինք կազմել «Ծառուկյան» դաշինքի հետ:

«Եթե նրանք միանան մեր նախաձեռնություններին, դա կլինի գործակցություն»,-նկատեց Էդմոն Մարուքյանը:

Ապա նա հրապարակային առաջարկ արեց. «Վանաձորի հակասահմանադրական իրավիճակը հանգուցալուծելու համար մեզ անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՍԴ, որի տակ պետք է լինեն նաեւ ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ստորագրությունները: Առաջարկում ենք նրանց միանալ՝ իրենց ստորագրություններով»:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ «ԵԼՔ»-ի նոր՝ ընտրակաշառքից հրաժարվածներին 15 000-ական դրամ տալու մասին ծրագրային կետին՝ ասելով, որ իրենց թիմն ամեն ինչ հաշվարկել է, եւ «ԵԼՔ»-ը չի կասկածում իր քաղաքացիների ազնվության վրա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031