Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ չզիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կասկածյալը ձերբակալվել է 

Մայիս 09,2017 17:22

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 37-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ, ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2017 թվականի մայիսի 8-ին` ժամը 00.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերք, աջ բազկի վերին երրորդականի ծակած-կտրած արյունահոսող վերք, աջ սրունքի միջին երրորդականի կտրած արյունահոսող վերք ախտորոշմամբ բժշկական օգնության է տեղափոխվել 1980 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հերոյանը:

Նույն օրն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Հերոյանը նշված մարմնական վնասվածքներն ստացել է «Կայզեր» խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախնական տվյալների համաձայն` վիճաբանությունն առաջացել է տուժողին ավտոմեքենայի ճանապարհ չզիջելու հարցի շուրջ, որի ժամանակ էլ դանակի գործադրմամբ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով 1959թ. ծնված տղամարդ է: Վերջինս հայտնաբերվել է և ձերբակալվել:

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031