Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներին գուցե այդքան էլ ողջունելի չէ ներքաշել նման միջադեպերի մեջ». Արմեն Աշոտյան

Մայիս 14,2017 21:55

Այսօր Երեւանի ավագանու ընտրության քվեարկության ժամանակ Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում քաշքշել են «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, իսկ նրա աղջկան տարել ոստիկանություն:

Փոստանջյանը պնդում է, որ հայտնաբերել է ընտրակաշառք ստացած անձանց ցուցակներ: Այս առթիվ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն հյուրընկալ կուսակցություն է, բայց դա չի կարող չարաշահվել։ Մուտք գործել ՀՀԿ շտաբեր, ենթաշտաբեր առանց այդ տարածքում գտնվելու բարոյական, քաղաքական իրավունքի, քաղաքացիական չէ, եթե տիկին Զարուհին ուներ ահազանգեր, ապա իրավական պետության ներսում պիտի ահազանգեր ոստիկանություն:

Որևէ երկրում քաղաքական մրցակիցը չի կարող թույլ տալ ինքն իրեն այդ սկանդալը, որը տեղի ունեցավ՝ մտնի շտաբ, հագուստ պատռի և այլն»: Բժիշկները Զարուհի Փոստանջյանի դստեր մոտ ուղեղի ցնցում են ախտորոշել: Արմեն Աշոտյանը աղջկան շուտափույթ առողջություն է մաղթում եւ միաժամանակ նկատում. «Երեխաներին գուցե այդքան էլ ողջունելի չէ ներքաշել նման միջադեպերի մեջ, շուտափույթ առողջություն ենք մաղթում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031