Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյանը քաղաքական թզուկ անվանեց Փաշինյանին ու Փոստանջյանին

Մայիս 15,2017 17:46

Ավագանու անդամ Լեւոն Իգիթյանի գնահատմամբ, երեկ տեղի ունեցած ավագանու ընտրություններն անցան նորմալ:

Մեր դիտարկմանը` իսկ միջադեպերը, ընտրակաշառքի բաժանման դեպքերը, պարոն Իգիթյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ տեսել նման բան, ամբողջ կյանքումս չեմ տեսել, ոչ միայն վերջին ընտրություններին: Ինձ թվում է` դա սպեկուլյացիա է, նրանց կողմից, մարդիկ, որոնք ինքնահաստատման խնդիր ունեն, այս կյանքում նրանք տարածում են ամեն ինչ, մի անգամ չեմ տեսել, ինչ-որ մեկն ասել է` ընտրակաշառք կա, հա՞»:

Մեր դիտարկմանը, թե ինչ-որ մեկը չէ, կոնկրետ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուներ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն են ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգել, պարոն Իգիթյանը բարկացավ: «Սպասեք, ուրեմն ինքը ինչ-որ մեկը չէ հա՞, ուրեմն մենք ավարտում ենք մեր խոսակցությունը, որովհետեւ, եթե էդ քաղաքական թզուկները ընկնում են մեր իրականության մեջ, ու ես ասում եմ` ինչ-որ մեկը, դուք էլ ասում եք ինչ-որ մեկը չէ, բա ինչ է ինքը`Արամ Խաչատրյա՞նն է, թե՞ Էյնշտեյնը: Ո՞վ է ինքը, ազգային արժե՞ք է»,- ասաց Լեւոն Իգիթյանն ու անջատեց հեռախոսը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031