Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիտա Սարգսյանն առաջինն է արձագանքել. (Տեսանյութ)

Մայիս 16,2017 21:20

Մանկական զարգացման հիմնադրամն ու CLUB 12-ն այսօր կազմակերպել էին  բարեգործական աճուրդ-համերգ, որից գոյացած հասույթը տրամադրվելու է հիմնադրամի սպասման ցուցակում գրանցված 50 երեխաներին, և նպաստելու է երեխաների ներդաշնակ զարգացմանը:

Բարեգործական համերգ-աճուրդին մասնակցում էին Մանկական զարգացման հիմնադրամի գործընկերը՝ տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական բիզնես-ընկերություններ և բանկային ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, բժիշկներ, ՀՀ սպորտի վարպետներ:

Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արտյոմ Հախնազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ 50 երեխաներին մինչեւ մեկ մասնագիտական ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է յոթ միլիոնից մի քիչ ավելի գումար: Ի դեպ արդեն հանգանակություններ կատարվել էին: Առաջինն արձագանքել էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանն` իր բարեգործական հիմնադրամից Մանկական զարգացման հիմնադրամին փոխանցելով մեկ միլիոն դրամ: 1 200 հազար դրամ էլ փոխանցել է «Բիբլոս բանկ-Արմենիան»:

Կազմակերպությունը հանգանակություն է ստացել նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներից. 400 հազար դրամ օգնություն է տրամադրել Մանչեսթերի հայ համայնքը, 1 300 հազար դրամ էլ տրամադրել է Հոլանդիայի հայ համայնքը` Արեւիկ Առաքելյանի շնորհիվ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031