Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի հունիսի 11-ից

Մայիս 17,2017 17:51 Share
evramiutyun

Ստրասբուրգում ստորագրվել է Ուկրաինայի և Եվրամիության միջև առանց այցագրի ռեժիմի մասին համաձայնագիրը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

«Ստորագրվել է, կնքվել է, տեղ է հասել: Վիզայի ազատականացում Ուկրաինայի համար: ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակումը՝ մայիսի 22-ին, ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին»,- գրել է Յոզվյակը:

Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և ԵՄ-ում նախագահող Մալթայի ներկայացուցիչը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել