Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանում գտնվել է թանկարժեք իրերով պայուսակ

Մայիս 17,2017 19:07

Այսօր՝ 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր (իրերի լուսանկարը կցված է):

Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:

Հ.Գ. Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր, որոնք սահմանված կարգով հանձնվում են Զվարթնոց օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031