Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուհանին երկրորդ անգամ դարձավ Իրանի նախագահ

Մայիս 20,2017 15:13

Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Հասան Ռուհանին՝ հավաքելով ընտրողների ձայների 57 տոկոսը: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին,-գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին նորությունները, որոնք ձեզ ներկայացնում եմ, կարելի է ասել, վերջնական են. ձայների թիվը 41 220 131 է, Ռուհանին հավաքել է 23 549 616 ձայն կամ 57 տոկոս, և Իրանի թանկագին ժողովրդի կողմից ընտրվել է երկրի նախագահ»,- ասել է Ֆազլին:

Ռուհանիից բացի նախագահի պաշտոնում առաջադրվել էին ևս երեք թեկնածու: Նրանցից առավել ձայներ հավաքել է այաթոլլա Իբրահիմ Ռայիսին՝ 38 տոկոսը:

Բողոքարկման համար թեկնածուներն ունեն 3 օր ժամանակ, որից հետո կներկայացվեն վերջնական պաշտոնական արդյունքները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031