Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ` Սարդարապատում

Մայիս 28,2017 19:02 Share

Մայիսի 28-ին  Անկախության տոնի առթիիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» ցուցահանդես-տոնավաճառ:

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են շուրջ 60 սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ:

Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին այդ աշխատանքները, ճաշակեցին սիրիահայ վարպետների ձեռքով պատրաստված քաղցրավենիքներն ու ուտեստները:

ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել