Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխելու համար 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով տուգանք չի լինի, սիգարետն էլ 3-4 անգամ չի թանկանա. «Հայկական ժամանակ»

Հունիս 02,2017 11:40

Ծխելու համար 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով տուգանք չի լինի, սիգարետն էլ 3-4 անգամ չի թանկանա։

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ այս պարզաբանումը ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանինն է։ «ՀԺ»-ի հետ զրույցում նա նշեց, որ այդպիսի մեծ թվերի մասին խոսելիս ընդամենը նկատի է առնվում այն փիլիսոփայությունը, որը դրված է ձեռնարկված օրենսդրական փոփոխությունների հիմքում։

«Այս պահի դրությամբ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը քննարկման առարկա է դառնալու հասարակության մեջ։ Այդ փոփոխությունների փիլիսոփայություն է, որ կլինեն տուգանքներ եւ դրանք հիմնականում ուղղված են լինելու ոչ թե քաղաքացուն (չնայած քաղաքացին էլ կարող է տուգանվել), այլ այն հաստատություններին, որոնք չեն ապահովել անհրաժեշտ պայմաններ մարդկանց համար։ Եվ 10 հազար դոլարի մասին ասվել է «օրինակ, ասենք, 10 հազար դոլար» իմաստով»։ Խոսքը վերաբերում է հարաբերական տուգանքներին։ Այս պահի դրությամբ նույնիսկ քննարկվող թիվ չկա, թե ինչ ծավալի է լինելու տուգանքը եւ ֆիքսված նմանատիպ թիվ չկա»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը։

Ըստ նրա, օրենսդրական փոփոխություններ նախագիծն անգամ մշակված չէ։ Աշխատանքները դեռեւս մասնագիտական քննարկումների մակարդակում են։ Նախատեսվում է, որ արդեն մշակված փաստաթուղթ կլինի ընթացիկ տարվա նոյեմբերին եւ այն կներկայացվի հանրային քննարկման:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930