Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Պատանի երկրապահների ամառային ճամբար

Հունիս 03,2017 20:25

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի հարակից տարածքում բացված Պատանի երկրապահների ամառային ճամբար։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ միասին, շրջել է ճամբարի տարածքում, ուսումնական կետերում հետևել պատանի երկրապահների մարզումներին, ծանոթացել մարզական ու մշակութային միջոցառումների ծրագրերին և ժամանակացույցին։

Երկրապահների պատանեկան կառույցն ստեղծվել է դեռ 1997 թվականին։ Այսօր «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում:

Մայրաքաղաքի և Հանրապետության մարզերի «Պատանի երկրապահ» ակումբների հազարավոր սաներն ամռան ամիսներին յոթ օր կանցկացնեն ճամբարում` մի քանի հերթափոխով: ԵԿՄ ամառային ճամբարի ուղեգրեր են տրամադրվել նաև «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտներին:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930