Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը Հայաստանի անբաժան մասն է». Բակուր Կարապետյան

Հունիս 07,2017 11:59

«Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանն այսօր պատմական ակնարկով պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ապացուցելով, որ Արցախի հանրապետությունը սկսած 3-րդ դարից արցախյան 8 պետությունների ավանդական շարունակողն է:

«Ադրբեջանի նախագահ Ալիեւն ու մյուս պետական այրերը ամեն առիթով ասում են՝ Ղարաբաղը մեր հողն է, մենք չենք թողնի, որ այնտեղ հայկական երկրորդ պետություն ստեղծվի: Նախ՝ Արցախ-Ղարաբաղը երբեք ադրբեջանական հող չի եղել, Արցախն իր պատմության ընթացքում մի քանի անգամ հայտնվել է Պարսից կայսրության կազմում, բայց իր պատմությունը հարգող ոչ մի իրանցի իրեն թույլ չի տա պնդելու, որ Արցախը իրենց հողն է»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Բակուր Կարապետյանը:

Նրա խոսքով, միջնադարում Արցախը Հայքի հետ հայտնվել է նաեւ մոնղոլ նվաճողների տիրապետության տակ, հետո ռուսական կայսրության, իսկ ավելի ուշ Խորհրդային միության կազմում է հայտնվել. «Ի՞նչ իրավունքով է միջինասիական անապատներից թյուրիմացաբար Անդրկովկասում հայտնված քոչվոր ժողովրդի ներկայացուցիչը հալածում բնիկ ժողովուրդներին, սեփականացնում նրանց հողը, մշակույթը, վերացնում նրանց ինքնությունը… Արցախը իր հայկական ինքնությունը , մշակույթը, լեզուն պահպանելու նպատակով ութ անգամ ստիպված ստեղծել է առանձին երկրորդ պետականություն, իսկ երբ եկել է նպաստավոր առիթը, կրկին միավորվել է հայրենիքին, քանի որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է»:

Բակուր Կարապետյանի խոսքով. «Պետք է տեր կանգնենք մեր երկրին, Արցախը մեր ընդհանուր երկիրն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930