Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Հունիս 07,2017 14:06

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը:

Աննա Ստեփանյանի կենսագրությունը.

Ծնվել է Երևանում 04.05.1971թ.,

1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետը,

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեությունը.

1993-1996թթ. – մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 77 դպրոցում,

1996-2008թթ. – Ուսումնադաստիարակչական աշխ. գծով տնօրենի տեղակալ, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Երևանի թիվ 83 դպրոցում

2008թ.ից մինչև 2017թ. հունիսի 7-ը՝ Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրեն,

2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930