Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնեց Չեռնոգորիա

Հունիս 09,2017 11:41

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր առավոտյան մեկնեց Չեռնոգորիա, որտեղ վաղը երեկոյան աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալվի այդ երկրի ընտրանուն:

Այսօր երեկոյան «Գդանսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետեւ մեր թիմը մարզում կանցկացնի, որի առաջին 15 րոպեները բաց են լինելու հավատարմագրված լրագրողների համար:

Չեռնոգորիա-Հայաստան պաշտոնական հանդիպումը կայանալու է հունիսի 10-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:

Մեր ընտրանին Չեռնոգորիա մեկնել է այսպիսի կազմով:

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գրիգոր Մելիքսեթյան, Արամ Հայրապետյան:

Պաշտպաններ. Տարոն ոսկանյան, Հրայր Մկոյան, Գայել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Եդիգարյան, Արմեն Մանուչարյան:

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Էդգար Մանուչարյան, Էդգար Մալաքյան, Մարկոս Պիզզելլի, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Նարեկ Ասլանյան:

Հարձակվողներ. Ռուսլան Կորյան, Արթուր Սարկիսով, Տիգրան Բարսեղյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ffa.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930