Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերեք հաջողության պատմություն». Էդմոն Մարուքյանի կոչը՝ իշխանությանը (Տեսանյութ)

Հունիս 09,2017 13:42

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ում՝ 57 կողմ, 24 դեմ ձայներով:

Մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ՝ «Մենք պետք է հնարավորինս կարճ ժամկետում ունենանք համապարփակ զեկույց, թե խորացված համայնքներում ինչ է տեղի ունեցել: Սա իսկապես մի հարց է, որ չի կարելի էմոցիոնալ դաշտում որոշում կայացնել, մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ է կատարվում խոշորացված համայնքներում: Այս քվեարկությանը մենք չենք մասնակցի»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այսօր առավոտյան Գագիկ Ծառուկյանին են զանգել եւ իրենց դաշինքին դիմել են Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ. «Գյուղապետեր չեն, ինչպես այստեղ ասվեց՝ դա չեն անում իրենց ավտոմեքենայի կամ պեչատի համար: Երբ փորձում ես տրամաբանություն գտնել, թե ինչու են այս գյուղը հանում, ես չեմ ուզում մտածել, որ ընդամենը կրասվորդ եք լուծում»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարությունը շատ լավ գիտի, որ Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերում մարդ չի ապրում, Սոթքը փախստականների գյուղ է, բնակիչներն ընդամենը ուզում են հանդիպել, իրենք ունեն առավել արդյունավետ լուծումներ:

Վաչե Տերտերյանը պատասխանեց՝ ես չգիտեմ ձեզ այսօր առավոտյան ովքեր են զանգել, բայց մենք հանդիպել ենք:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ արեց իշխանությանը՝ բերեք հաջողության պատմություն, որ մենք հասկանանք՝ արդյունք է տալիս. «Դուք չեք կարողանում խոշորացումն այնպես իրացնել, որ մարդիկ գոհ լինեն, բնակչությունն աշխուժանա: Հա, ես էլ չեմ ուզում, որ այդքան թվով ընտրված գյուղապետ ու ավագանի լինի, հա ի՞նչ, դրանով ի՞նչ է լուծվում: Այս պահին չկա հաջողության պատմություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930