Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես տեղյակ չեմ». ՊՆ գնդապետը՝ սպանության մեջ մեղադրվող որդու արարքների մասին (Տեսանյութ)

Հունիս 12,2017 20:10

Երևանի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Թևոսյանը, ում որդին՝ Գնել Թեւոսյանը մեղադրվում է նույն ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ, հերքում է՝ իր որդին ինստիտուտում վատ վարքագծով է աչքի ընկել:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ երբ նրան բողոքել են իր որդուց, ինքը ասել է՝ դե խոխա է, յոլա տարեք: Նա ասաց, որ իրեն որեւէ մեկը չի դժգոհել, հերքեց նաեւ, որ նույնիսկ մազերը կտրելու համար որդուն դիտողություն արած դասախոսներից մեկին, ինքն է անձամբ դիտողություն արել, թե ինչու ես որդուս նման բան ասել:

Թեեւ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կան նաեւ ցուցմունքներ, որ գնդապետի որդին՝ գործով ամբաստանյալ Գնել Թեւոսյանն ու ընկերները, իշխանություն են ունեցել ինստիտուտում, բռնություններ կիրառել մյուս կուրսանտների նկատմամբ, գումարներ պահանջել, գնդապետը նույնպես հերքեց. «Ես տեղյակ չեմ»: Նա նաեւ ասաց՝ իր որդին նորմալ վարքագիծ է ունեցել ու չի տարբերվել մյուս կուրսանտներից:

Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930