Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտու բնակիչը անտառում սունկ հավաքելիս դժբախտ պատահարի զոհ է դարձել

Հունիս 13,2017 22:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչը հունիսի 11-ին «Սալկուտ» ամառանոցից անտառ է գնացել, որպեսզի ծառերին աճող սունկ հավաքի: Նա սայթաքել, ընկել է զառիթափից, գլուխը դիպել է ծառի կոճղին: Համագյուղացիները ֆիզիկապես առողջ տղամարդուն  որոնելով՝ նրան մահացած են գտել:
Հունիսի 14-ին Բերդավանում կկայանա 65-ամյա տղամարդու հուղարկավորությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: