Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններ

Հունիս 21,2017 19:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին այցելել է Մարտակերտի եւ Ասկերանի շրջաններ:

Մարտակերտ քաղաքում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի պատասխանատուների հետ:

Քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը,  ինչպես նաեւ գյուղատնտեսության, շինարարության, ենթակառուցվածքների եւ մշակույթի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետեւ Նախագահն Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի եւ Մարտունու շրջաններում կարկտահարության հետեւանքով տուժած գյուղացիներին օգնություն տրամադրելու հարցերի շուրջ:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը ժամանակին եւ բարձր որակով իրականացնելու եւ առկա խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930