Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բնական միջոցներ՝ ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի խոցերի ժամանակ

Հունիս 28,2017 13:00

Աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդություն է համարվում ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդությունը, որի հիմնական դրսեւորումն է ստամոքսում եւ 12-մատնյա աղում բավական կայուն խոցային դեֆեկտը:

Ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդության բուժումը պետք է լինի համալիր՝ ընդգրկելով սննդակարգը, աշխատանքի եւ հանգստի ռեժիմը, դեղանյութերի ընդունումը եւ այլ մեթոդներ: Բուժական միջոցառումների ծավալը կախված է խոցի տեղակայումից (ստամոքսի կամ 12-մատնյա աղու), հիվանդության փուլից, բարդություններից, ընթացքի ծանրությունից եւ որ ամենակարեւորն է՝ բժշկի հսկողությամբ:

Բնաբույժների առաջարկած մի շարք միջոցներ եւս շատ արդյունավետ են, եթե դրանք կատարվեն մասնագետի նշանակմամբ: Պետք է հիշել, որ ինքնաբուժումը կարող է հակառակ արդյունք տալ, քանի որ օրգանիզմները եւ հիվանդության աստիճանը տարբեր են լինում:

Ամեն դեպքում, բնական միջոցներով բուժվողներին մասնագետները խորհուրդ են տալիս հետեւյալ բուժամիջոցները՝

1. 1 կիլոգրամ անարատ կարագը դնել արծնապատ՝ էմալապատ ամանի մեջ եւ կրակի վրա հալեցնել՝ հասցնելով եռման ջերմաստիճանի: Առանց կրակից վերցնելու ավելացնել 100 գրամ մանր կտրատած ակնամոմ եւ եփել 15 րոպե: Կրակից վերցնել եւ տաք վիճակում քամել մառլյայով: Խմել օրական 3 անգամ, մեկական թեյի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման ընթացքը՝ 3 շաբաթ:
2. 3-4 շաբաթվա ընթացքում, օրական 3 անգամ, ուտելուց 1-1.5 ժամ առաջ խմել 50-ական միլիլիտր կարտոֆիլի թարմ հյութ:
3. Խմել օրական կես լիտր գազարի հյութ կամ գազարի, բազուկի, կաղամբի, սպանախի, նեխուրի, մաղադանոսի հյութերի խառնուրդ:
4. 1 լիտրանոց տարան կիսով չափ արեւքուրիկ լցնել, վրան ձիթապտղի յուղ ավելացնել, այնպես, որ դեղաբույսը հազիվ ծածկվի: Այնուհետեւ տարան դնել ջրով լցված կաթսայի մեջ եւ եռացնել 6 ժամ: Կաթսայի մեջ ջրի մակարդակը պիտի հավասար լինի տարայի պարունակության մակարդակին: Եթե եռալու ընթացքում ջուրը պակասի, ավելացնել: Վերջում քամել եւ օգտագործել ուտելուց կես ժամ առաջ, 2-ական ճաշի գդալ: Պահել սառնարանում:
5. Օրական 3 անգամ, ուտելուց հետո խմել 100-ական միլիլիտր հաղարջի թարմ հյութ:
6. 3 ճաշի գդալ արեւքուրիկի վրա լցնել 250 միլիլիտր եռացրած ջուր, 2 ժամ թրմել եւ խմել օրական 3 անգամ, 1/3-ական բաժակ, 3-4 շաբաթ տեւողությամբ:
7. 2 ճաշի գդալ կտավատի սերմերի վրա լցնել 0,5 լիտր եռացրած ջուր եւ 2 ժամ թրմել թերմոսի մեջ: Խմել ուտելուց առաջ, օրական 3-4 անգամ, կես բաժակ:

8. 20 գրամ եզան լեզվի չորացրած տերեւների վրա լցնել 200 միլիլիտր եռման ջուր եւ 5 ժամ թրմել: Խմել օրական 5-6 անգամ, ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ, 2-4 շաբաթ տեւողությամբ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930