Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեքենայում եղել է 18 զինծառայող, թույլատրվածից ավելի չի եղել». Վիգեն Սարգսյանը՝ Վարդենիսի վթարի մասին (Տեսանյութ)

Հունիս 28,2017 11:26

«Ավտոմեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ թույլատրելի քանակն է՝ քսան: Ավել մարդ չի եղել: Մեքենան եղել է շահագործման ենթակա ժամկետի մեջ»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս Վարդենիսում տեղի ունեցած ավտովթարին, որից տուժել էին մի շարք զինծառայողներ, ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

Նշենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների՝ ավտոմեքենայում երեսուն զինծառայող էր եղել: Նախարարը նշեց. «Որքան շատ են տեղափոխումները, այնքան շատ է վտանգի հավանականությունը: Խնդիրն է՝ ամեն անգամ պարզել, թե որն էր վթարի պատճառը: Մենք հետեւողական ենք այդ հարցում»:

Վիգեն Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին բոլոր տուժածների վիճակը բավարար է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930