Լրահոս
Օրվա լրահոսը

«Menu.am»-ն ընդդեմ «menyu.am»-ի

Հունիս 28,2017 13:33

Հանձնաժողովին դիմում բողոք է ներկայացրել առաքման ծառայություններ իրականացնող «menu.am» ապրանքային նշանի սեփականատեր «Ինտերնետ Փրոջեքթս» ընկերությունը՝ ընդդեմ «Կանդելլա» ՍՊԸ-ի: Ըստ բողոքի, «Կանդելլա» ՍՊԸ-ին է պատկանում նույնանման ծառայություններ իրականացնող «buy.am» կայքը, սակայն, ընկերությունը գրանցել է նաև մեկ տառի տարբերությամբ՝ «menyu.am» դոմենը, որը ուղղորդում է դեպի  «buy.am»: Այսինքն, սպառողը ինտերնետային էջում հավաքելով «menyu.am», մեխանիկորեն հայտնվում է «buy.am»-ում և պատվերներ է կատարում այդ կայքի միջոցով: Ըստ բողոքող կողմի, նմանատիպ խախտումները լայն տարածում են գտնում, երբ հայտնի ապրանքային նշանին և դոմենին նմանակող դոմեն է գրանցվում՝ սպառողներին ուղղորդելով օգտվել իրենց ծառայություններից:

Հանձնաժողովը վարույթի ընթացքում պարզել է, որ «Կանդելլայի» նման վարքագիծը կարող է սպառողների մոտ շփոթություն առաջացնել «menu.am»-ի սպառողների մոտ, քանի որ շատերը, գովազդային հոլովակներում կամ այլ աղբյուրներից տեղեկացել են «menu.am» կայքի մասին, մտաբերել են այն հայերեն, որպես «Մենյու Էյ Էմ»: Շատ մեծ է հավանականությունը, որ օնլայն ընկերության ծառայություններին դիմելու նպատակով «menu.am» դոմենի փոխարեն հավաքեն «menyu.am» և հայտնվեն «buy.am» հասցեով կայքում: Ակնհայտ է, որ «menyu.am» կայքը շփոթության աստիճան նման է «menu.am» դոմենին և ապրանքային նշանին, որոնք հայերենում հնչում են ամբողջությամբ նույնական:

ՏՄՊՊՀ որոշմամբ, «menyu.am» կայքի օգտագործումը և այն «buy.am» կայքին ուղղորդումը հանդիսանում է «menu.am» կայքի և ապրանքային նշանի սեփականատիրոջ նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար «Կանդելլա» ՍՊԸ-ն ստացավ նախազգուշացում՝ խախտումը սեղմ ժամկետում վերացնելու հանձնարարականով:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930