Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բարձրացնել հեմոգլոբինի քանակը

Հուլիս 06,2017 12:30

Մարդու եւ բարձրագույն տիպի կենդանիների արյունը պարունակում է մի օրգանական նյութ, որը կոչվում է հեմոգլոբին: Արյան կարմիր գնդիկները նրան են պարտական իրենց գույնով:

Ներշնչելիս մենք ստանում ենք թթվածին, իսկ արտաշնչելիս արտադրում ենք ածխաթթու գազ: Շնչառության այդ գործընթացը կատարվում է արյան միջոցով, որը թթվածինը թոքերից հասցնում է մարմնի բոլոր անկյունները:

Արյունը չէր կարող թթվածնի ատոմների լավ փոխադրիչ լինել, եթե հեմոգլոբին չպարունակեր, առանց որի մենք չենք կարող շնչել, շարժվել, աշխատել: Արյան մեջ նյութի պակասությունը խախտում է օրգանիզմի կանոնավոր գործունեությունը: Որպեսզի արյան մեջ հեմոգլոբինը միշտ շատ լինի, մեզ անհրաժեշտ են կոբալտ, պղինձ, երկաթ, մանգան: Դրանք մեր սննդի մեջ չկիրառելու դեպքում արյան կարմիր գնդիկները կքչանան, ու կսկսվի շատ ծանր հիվանդություն՝ սակավարյունություն: Ճիշտ սնունդն ավելացնում է հեմոգլոբինը, հետեւաբար հարկավոր է շատ օգտագործել վիտամին C պարունակող սննդամթերք:

Հեմոգլոբինի քանակը կավելանա, եթե կիրառեք նշված միջոցները՝

1. Առավոտյան անոթի վիճակում խմել 1 բաժակ մասուրի հյութ, որին պետք է ավելացնել կես կիտրոնի հյութ եւ 1 թեյի գդալ մեղր:
2. Նախաճաշին ուտել 1-2 ճաշի գդալ ծլեցրած ցորեն, որին հարկավոր է ավելացնել մեղր, չամիչ կամ ծիրանի չիր: Ծլեցնելու համար ցորենը լցնել ապակյա տարայի մեջ, լվանալ, ավելացնել այնքան ջուր, որ այն ցորենից 2-3 սանտիմետր բարձր լինի: Տարան կափարիչով փակել, թողնել 12 ժամ, այնուհետեւ ջրքամել եւ 12 ժամ թողնել բերանը բաց վիճակում: 2-3 օրից ցորենը կծլի, որից հետո այն պետք է պահել սառնարանում:
3. Յուրաքանչյուր 40 րոպեն մեկ փոքր կումերով խմել 1/4 բաժակ ջուր:
4. Ամեն առավոտ ուտել 3-4 ճաշի գդալ պահածոյացված կամ թարմ ոլոռ:
5. Արյունը թարմացնելու, հեմոգլոբինի քանակը բարձրացնելու համար մեկ ամիս շարունակ պետք է խմել կովի թարմ կաթ եւ ուտել անտառային ազնվամորի:
6. Ծիրանը շատ օգտակար է. այն բարձրացնում է հեմոգլոբինի քանակը:
7. Արյան կարմիր գնդիկները կավելանան, եթե խմեք սպանախի եւ գազարի հյութերի խառնուրդ: Շատ օգտակար է նաեւ վարունգի եւ գազարի հյութերի խառնուրդը:
8. 1/3 բաժակ բազուկի հյութին ավելացնել այնքան խնձորի հյութ, որ դառնա 1 բաժակ եւ խմել: Հյութերի այս խառնուրդն ընդունել մեկ շաբաթ անընդմեջ:
9. 100 գրամ գազարի հյութին ավելացնել 30 գրամ վարունգի եւ նույնքան բազուկի հյութ եւ խմել:

10. Արյան կարմիր գնդիկները կավելանան, եթե հաճախ օգտագործեք սպանախ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31