Լրահոս
Օրվա լրահոսը

Այվազովսկին` բաց պատուհանի տակ` 32 աստիճան շոգին

Հուլիս 06,2017 21:28

Այս լուսանկարները «Առավոտին» է տրամադրել Երեւանի արտասահմանյան հյուրերից մեկը: Լուսանկարներում Հայաստանի ազգային պատկերասրահն է, որտեղ ցուցադրվում են մշակույթի համաշխարհային մակարդակի գանձեր` Սարյան, Այվազովսկի եւ այլն: Նման գանձերը հատուկ խնամք են պահանջում` համապատասխան ջերմաստիճան եւ հարաբերական խոնավության, քամու եւ արեւի լույսի բացակայություն: Լուսանկարը, որում տեսնում եք Այվազովսկու հանրահայտ «Նոյն իջնում է Արարատից» կտավը (1889թ.), արված է այսօր` հուլիսի 6-ին, երբ Երեւանում տապ էր եւ միաժամանակ փոշոտ քամի: Մյուս լուսանկարում պատկերասրահում տեղադրված ջերմաչափն է, որը ցույց է տալիս 32 աստիճան:

Ըստ չափանիշների` յուղաներկ կտավների պահման համար լավագույն ջերմաստիճանը 19-20 աստիճանն է` 50-60 տոկոս հարաբերական խոնավության պայմանում: Կտավների պահպանման համար խիստ կարեւոր է նաեւ բնական լույսի տակ չմնալը` արեւի լույսի մեջ առկա ուլտրամանուշակագույն ճառագայթները կործանիչ ազդեցություն կարող են ունենալ կտավների վրա:

Մի կողմ ենք թողնում այն փաստը, որ պատկերասրահի հյուրերն էին տառապում շենքի ներսում 32 աստիճան շոգից, նրանք հետո կզովանան, իսկ նկարնե՞րը…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31