Լրահոս
Օրվա լրահոսը

Անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը

Հուլիս 07,2017 16:09

Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրվել է արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների կրթության համար անհրաժեշտ ֆինանսավորման միայն 12%-ը

7-ը հուլիսի, 2017թ., Համբուրգ, Գերմանիա / Նյու Յորք – Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել է, որ անբավարար ֆինանսավորումը սպառնում է հակամարտությունների և աղետի գոտիներում ապրող երեխաների կրթությանը:

Արտակարգ իրավիճակներում գտնվող երկրներում կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ 932 միլիոն դոլարից ՅՈՒՆԻՍԵֆ-ը մինչ այժմ ստացել է 115 միլիոն դոլարից պակաս արձանագրված կամավորական հանգանակություն: [1] Տվյալ ֆինանսավորումը նպատակ ունի մարդասիրական ճգնաժամերից տուժած 9.2 միլիոն երեխաների համար հասանելի դարձնել ֆորմալ և ոչ ֆորմալ միջնակարգ կրթությունը: [2]

«Կրթություն չստանալով՝ երեխաները մեծանում են առանց իրենց երկրների և տնտեսությունների խաղաղության և զարգացման համար անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների`վատթարացնելով միլիոնավոր երեխաների՝ արդեն իսկ հուսահատ վիճակը», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր և ամենաերիտասարդ բարի կամքի դեսպան Մազուն Ալմելեհանին (Muzoon Almellehan), ով Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովին ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Պատերազմների գոտիներում մեծացող միլիոնավոր երեխաների համար սպառնալիքներն է’լ ավելի վհատեցնող են. դպրոց չհաճախելը երեխաներին սպառնում է վաղ ամուսնությամբ, աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավմամբ և զորակոչմամբ»:

Աշխարհի ամենաթեժ պատերազմական գոտիների համար նախատեսված կրթական ծրագրերում ֆինանսավորման բացերը կազմում են՝ Իրաքում՝ 36 տոկոս, Սիրիայում՝ 64, Եմենում` 74 և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում` 78 տոկոս:

Կրթություն ստանալու ձգտումը ընտանիքիների և երեխաների՝ իրենց բնակավայրերից հեռանալու հիմնական դրդապատճառներից է, ինչը հաճախ վտանգում է նրանց կյանքը: Իտալիայում փախստական և միգրանտ երեխաների շրջանում անցկացված հարցման համաձայն, երեխաների 38 տոկոսին Եվրոպա մղող հիմնական գործոնը կրթության ստանալու հնարավորությունն է: Ըստ Հունաստանում անցկացված նմանատիպ հարցման՝ երեք ծնողներից կամ խնամակալներից մեկը նշում էր, որ իրենց Եվրոպա ուղևորվելու հիմնական դրդապատճառը երեխաների կրթությունն էր:

Պատերազմների և տեղահանման արդյունքում հոգեբանական տրավմա կրած երեխաների համար կրթությունը կարող է կենարար լինել:

«Երբ 2013թ.-ին լքեցի Սիրիան, սարսափում էի, որ այլևս երբեք չեմ կարողանա վերադառնալ դպրոց: Սակայն, երբ ժամանեցի Հորդանան և հասկացա, որ մեր ճամբարում դպրոց կա, հանգստացա և հույսով լցվեցի», – նշեց Մազունը: «Կրթությունն ինձ նման երեխաների համար կյանքի փրկության, խաղաղ ու լավ ապագայի հույս է տալիս»:

Որպես կրթության ակտիվիստ և սիրիացի փախստական, Մազունը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հակամարտության գոտիներում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների ձայնը լսելի դարձնելու համար:

«Ես կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին՝ ներդնել հօգուտ աղետի գոտիներում ապրող երեխաների ապագայի՝ այդ քայլով նպաստելով աշխարհի ապագա զարգացմանը», – ասաց Մազունը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31