Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ինձանից լավ գիտեք՝ ինչ է կատարվում, բայց դե չի կարելի, էլի». Սասուն Միքայելյանը՝ Մուկուչյանին (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 12:38

«2012-ին Հրազդանում մեծ թվաքանակով մարդիկ գրանցվեցին բնակարանների վրա, որ բնակարանի տերը համաձայն չէր: Մինչեւ այսօր գրանցված են: Ընտրությունների ժամանակ գալիս են քվեարկության, ոչ ճանաչում ենք, ոչ էլ: Էդ տենդենցը կվերանա՞, թե՞ չէ: Խոսքը վերաբերում է մոտ 4-7 հազար մարդու»,- այսօր ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին այս հարցն ուղղեց «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ մարդկանց թույլատրվում է ընտրության ժամանակ քվեարկության վայրը փոխել, ըստ գտնվելու վայրի քվեարկել: Նոր կանոնակարգավորումներով այդ ցանկը , ըստ Մուկուչյանի, բավականին հակիրճ է, ըստ նախորդ օրենքի. «Դա օրենքում ամրագրված հնարավորություն է, որոնցից օգտվել են քաղաքացիները»: Մուկուչյանն ասաց, որ սեփականատերն է տալիս համաձայնություն, որ անձը գա ու հաշվառվի իր բնակարանում:

Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Մեր մոտ չեմ ուզում ասել որ խանութի, բայց խանութի աշխատողներին ԱԺ ընտրությունների ժամանակ ստիպողաբար տանում էին ուրիշ տեղ քվեարկության, ասում էին՝ եթե չցուցակագրվես, որ գնաս Հրազդանից Լենինականում քվեարկես՝ գործից կազատենք: Էդ բաները ե՞րբ պիտի վերանան: Հա, հասկանում ենք, օրենքը թույլատրում է, բայց օրենքը էն չափանիշներով է, ինչը ձեռ է տալիս էսօրվա իշխանություններին, վերջիվերջո, պիտի կարգավորվի՞, թե՞ չէ: Դուք ինձանից լավ գիտեք՝ ինչ է կատարվում, բայց դե չի կարելի, էլի»:

Մուկուչյանը պատասխանեց, «Նման դեպքերում, երբ տեղի է ունենում անձի իրավունքների ոտնահարում, լավագույն միջոցը անձի կողմից սեփական իրավունքների պաշտպանությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31