Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ընդամենը 1 րոպե խոսել է «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանի հետ». Եղնուկյանի բողոքը մերժվեց (Տեսանյութ)

Հուլիս 14,2017 19:15

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո  Եղնուկյանի գործի մասը «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործից առանձնացնելը մերժելու դեմ ուղղված բողոքը քննելուց հետո այն մերժեց:

«Նրա գործը չի առնչվում մյուս՝ 14 մեղադրյալների գործի հետ: Նա ընդամենը մեկ րոպե խոսել է «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանի հետ, ու վերջ: Եղնուկյանը հեռախոսը փոխանցել է մեկ այլ քաղաքացու, որն Ավետիսյանի հետ խոսել է ռադիոկապի մասին: Սրա համար 25 տարվա ազատազրկում է սպառնում… Նրա գործը կարող էր առանձին քննվել՝ առանց որեւէ մեկի շահերին վնաս հասցնելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31