Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ փուչիկը ծակ ա, չի փչվում». Սմբատ Բարսեղյանն ու Պավլիկ Մանուկյանը հեռացվեցին նիստերից

Հուլիս 26,2017 17:10

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստն այսօր վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ ամբաստանյալների պաշտպաններից Արա Զաքարյանը դահլիճում չէ:

Հիշեցնենք, նրա իսկ խնդրանքով նիստն ընդմիջվել էր, որպեսզի պայուսակը կամ համակարգիչը բերի: Դատավորն ասաց՝ իրեն հասած տեղեկություններով՝ փաստաբանը «դուրս է եկել դատարանի շենքից ու չի վերադարձել»:

Ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը տեղից խոսեց. «Երբ փուչիկը ծակ ա, չի փչվում, պետք  է ծակը լցնես, որ փչվի…»:

Դատավորը Բարսեղյանին արգելեց տեղից խոսել, սակայն վերջինս շարունակում էր նաեւ նախազգուշացվելուց հետո: Դատավորը որոշեց նրան սանկցիայի ենթարկել՝ նիստերից հեռացնելով տասը ժամով:

Նույն սանկցիան այնուհետեւ կիրառվեց նաեւ ամբաստանյալ Պավիկ Մանուկյանի հանդեպ, որը տեղից բղավեց. «Ես ոչ մի բանից չեմ վախենում, ես էլ ձեր հանդեպ սանկցիա կկիրառեմ»:

Նիստն ընդմիջվեց 6-րդ անգամ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31