Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզիչ մի դրվագ՝ Արցախյան պատերազմում վիրավորված զինվորի կյանքից

Հուլիս 26,2017 17:53

Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության, սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը, որն ակտիվորեն շփվում է ապրիլյան հերոսամարտի մասնակիցների ու նահատակված զինվորների ընտանիքի անդամների հետ, այսօր մեզ հետ զրույցում հուզիչ մի դրվագ պատմեց Մուրացանի զինվորական հոսպիտալում բուժվող զինվորի կյանքից։

Կարինե Սահակյան

«Ես զինվորների հետ շատ եմ խոսել, հատկապես Մուրացանի հոսպիտալում գտնվող զինվորների հետ։ Նրանցից մեկի մայրն ասաց, որ իսկական պատերազմն այստեղ է, այստեղ էլ շատ հետաքրքիր ինֆորմացիա են տղաները միմյանց փոխանակում։ Մի օր մայրերից մեկը մոտեցել է մի ձեռքը և երկու ոտքերն անդամահատված զինվորներից մեկին ու ուզել է ցավակցել, զինվորն ասել է՝ եկեք ձեր ականջին մի բան եմ ուզում ասել ու շշնջացել է՝ գիտեք, ես սիրած աղջիկ ունեմ։ Այսինքն` ասել է, որ ես վարձատրված եմ, ես կոմպենսացրել եմ իմ ամեն ինչը, և մարմնի խեղումը հոգու կատարելության հետ չի կարելի փոխել։ Իրենք ավելի կատարյալ մարդիկ են, Աստծո հետ ամենօրյա շփման ճանապարհին մենք հիանում ենք իրենցով», -ասաց հոգեբանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31