Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչներին հանձնարարել է ապօրինի հատված ծառերի վերաբերյալ անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմել

Օգոստոս 02,2017 11:24

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, պաշտոնեական կեղծիքի կատարման մեջ մեղադրվող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի պետ Ն. Ս.-ն ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել, որ 2014 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության աշխատակիցների կողմից ստուգումներ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում հայտնաբերվել են մեծաքանակ ապօրինի հատված ծառեր: Նշված փաստը քողարկելու համար ՊՈԱԿ-ի տնօրենը «Հաղարծին» տեղամասի տեսուչներին հանձնարարել է ապօրինի հատված ծառերի վերաբերյալ անտառխախտման կեղծ արձանագրություններ կազմել մահացած անձանց նկատմամբ: Տեսուչները կատարել են տնօրենի պահանջը և ստորագրել անտառխախտման կեղծ արձանագրությունները:

Դատաքննության ընթացքում վերը նշված հանգամանքն իրենց ցուցմունքներով հաստատել են նաև ՀՀ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալներ, ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի տեսուչները:

Պաշտոնեական կեղծիքի կատարումը կազմակերպելու և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասի հատկանիշներով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031