Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչնչացվել է 577 ձկնորսական ցանց, 45 խեցգետնաորսիչ և 3 լողամիջոց

Օգոստոս 04,2017 16:06

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խումբը օգոստոսի 3-ին սահմանված կարգով իրականացրել է 2016 թ. հունիս ամսից մինչ օրս «Սևան» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների և լողամիջոցների հաշվառման և ոչնչացման աշխատանք:

Աշխատանքային խումբը ոչնչացրել է 577 ձկնորսական ցանց, 45 խեցգետնաորսիչ, 3 լողամիջոց: «Սևան» ազգային պարկի աշխատակիցներն այդ ժամանակահատվածում առգրավել են 2850 հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված միջոցառումները:

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031