Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գիտնականի նվերները Պուտինին եւ Թրամփին. «Հրապարակ»

Օգոստոս 19,2017 10:18

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որն զբաղվում է արեւային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին եւ Դոնալդ Թրամփին: Պուտինին նա ապխտած ձուկ է նվիրելու՝ արեւային տեխնոլոգիայով պատրաստված, իսկ ԱՄՆ նախագահի համար մեր պրոֆեսորն իր մշակած արեւային սարքի միջոցով հնդկահավ է խորովելու:

Ինչո՞ւ են հենց նրանք արժանացել պրոֆեսորի ուշադրությանը: Համազասպյանը պատասխանում է. «Որպես գերտերության ներկայացուցիչներ, որ ցույց տանք, որ Հայաստանում մշակված է տեխնիկա, որն իրենք չունեն, որ իրենք մեզ էլ հաշվի առնեն եւ համագործակցեն»:

Այժմ Վահան Համազասպյանը բանակցություններ է վարում ՌԴ խոշորագույն արգելոցներից մեկի՝ «Բայկալ ազգային պարկի» հետ: «Մենք առաջարկել ենք այնտեղ մեր արեւային սարքերից տեղադրել: Անտառներում խորոված են անում, որից հետո հրդեհներ են տարածվում, իսկ արեւային սարքը նման ռիսկեր չի առաջացնում»: Համազասպյանը մտադիր է նվերը Պուտինին հանձնել սեպտեմբերի 28-ին:

Այդ օրը Հայաստանի ապրանքարտադրողների միությունը Երեւանում մեքենաշինարարների կոորդինացիոն խորհրդի նիստ է անելու, որին մասնակցելու են գործարանների տնօրեններ եւ բարձրաստիճան չինովնիկներ ՌԴ նախագահի աշխատակազմից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031