Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել հայ հրշեջ-փրկարարներին

Օգոստոս 26,2017 14:15

ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը Բորժոմի կիրճում անտառային հրդեհի մարման աշխատանքներ են իրականացրել օգոստոսի 23-ից սկսած՝ հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում ու կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:

Հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում:

Օգոստոսի 25-ի երեկոյան Ծաղվերի բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ իր երախտագիտությունը հայտնելու հայ հրշեջ-փրկարարներին:

– Հայերը Վրաստան են եկել ծանր օրերի և նշանակալի ավանդ ներդրել աղետի դեմ պայքարում: Մենք, դուք՝ բոլորս միասին, բոլոր ուժերով ու հաջողությամբ պայքարել ենք կրակի դեմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, ՀՀ նախագահին, վարչապետին և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ եղբայրական երկրին օգնության ձեռք մեկնելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ դուք այստեղ արեցիք,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031