Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ը կհամալրվի սակրավորական ռոբոտներով, ամենագնացներով եւ անօդաչու թռչող սարքերով

Սեպտեմբեր 02,2017 17:45

Առաջիկայում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեխնիկապես  համալրվելու է նոր՝ ժամանակակից միջոցներով: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Մասնավորապես, Շիրակի, Սյունիքի եւ Լոռու հրշեջ-փրկարարական ծառայությունները Ճապոնիայից ստանալու են 39 մեքենաներ, իսկ Հայ ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը կհամալրվի 16 միլիոն դոլարի տեխնիկական միջոցներով:  «Մոտորանավակներն ու փրկարարական գործիքներն արդեն ստացվել են, իսկ 2018-20թթ.  նախատեսվում է կենտրոնում ունենալ սակրավորական ռոբոտներ, առաջին օգնության փրկարարական մեքենաներ, ամենագնացներ, անօդաչու թռչող սարքեր»,-փոխանցեց Դավիթ Կարապետյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա հունվարից ՀՀ ԱԻՆ ստացվել է ինքնասպանության մասին 410 ահազանգ. «117-ը  իրագործվել է, 275-ը՝ կանխվել, իսկ 18 դեպքում քաղաքացիները պարզապես սպառնացել են ինքնասպանություն գործել: ԱԻՆ մասնագետները մշտապես աշխատում են դեպքի վայրում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930